Ատլետիկոյի հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է ընթացիկ մրցաշրջանի վերջնամասի մասին:
«Մենք շատ շանսեր կորցրինք, այդ թվում նաև ես, և ահա, թե ինչ ստացվեց: Բոլորն ասում են, որ տառապելն Ատլետիկոյին հատուկ է, բայց չէի կարծում, որ այս աստիճան պետք է տառապեմ: Հիմա պետք է կենտրոնանանք մրցաշրջանի ամենակարևոր խաղի վրա»,- Սուարեսի խոսքն է մեջբերել Goal-ը: