Արցախում ադրբեջանական ԶՈւ-ի կողմից դիրքային առաջխաղացումներ չեն եղել. Արցախի ԱԽ
copy image url

Արցախում ադրբեջանական ԶՈւ-ի կողմից դիրքային առաջխաղացումներ չեն եղել. Արցախի ԱԽ

Ներքին 3 տարի առաջ - 12:23 18-05-2021

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի գրասենյակը հերքում է համացանցում տարածվող այն լուրը, թե ադրբեջանական զինված ուժերն իրենց դիրքերն առաջ են տվել նաև Արցախում, ընդ որում՝ միանգամից մի շարք ուղղություններով՝ հատկապես Քարվաճառի հատվածից:

«Հավաստիացնում ենք, որ Արցախի պատկան կառույցները՝ այդ թվում նաև խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ձևավորված սերտ փոխգործակցության միջոցով, լիարժեք վերահսկում են Արցախի Հանրապետությունում առկա հրադադարի պայմանները և շփման գծի ներկայիս կոնֆիգուրացիան՝ բնակչության համար շարունակաբար ապահովելով պատշաճ անվտանգային միջավայր»,- նշված է ԱՀ ԱԽ հայտարարությունում։

Անվտանգության խորհուրդը ԶԼՄ-ներին հորդորել է զերծ մնալ ռազմական թեմաներով սիրողական քննարկումներից՝ բնակչության շրջանում անհանգստություն չառաջացնելու նպատակով և հետևել միայն պաշտոնական լրատվությանը:


Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի