Բարսելոնայի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին այս տարի անցկացրած 21 խաղում դարձել է 23 գոլի հեղինակ:
WhoScored պարբերականը ներկայացրել է վիճակագրություն, ըստ որի՝ կապտանռնագույնների առաջատարն այս տարի խփած գոլերի քանակով գերազանցում է Եվրոպայի լավագույն 5 առաջնություններում հանդես եկող 32 թիմերի: