Քադիրովն իրեն Պուտինի «նախագիծ» է անվանել
copy image url

Քադիրովն իրեն Պուտինի «նախագիծ» է անվանել

Արտաքին 3 տարի առաջ - 10:15 18-05-2021

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը Instagram-ի ուղիղ հեռարձակման ժամանակ դրական է պատասխանել այն հարցին՝ արդյոք ինքը «Պուտինի նախագիծն է»:

«Ես Չեչնիայի Հանրապետության ղեկավարն եմ, մենք ունենք մեր զինանշանն ու դրոշը, ես հանրապետության ընտրված ղեկավարն եմ, ես Պուտինի հետևակն եմ, ես, կարելի է ասել, նախագահի նախագիծն եմ»,- ասել է Քադիրովը:

Նա նշել է, որ հանրապետության բոլոր ձեռքբերումները՝ կապված դրա վերականգնման և անվտանգության հետ, կապված են Ռուսաստանի նախագահի հետ, ուստի ինքը կարող է ևս մեկ անգամ կրկնել, որ «Պուտինի նախագիծն» է և «Պուտինի հետևակը»:

Քադիրովը բացատրել է, որ ինքը Ռուսաստանի առաջնորդի հավատարիմ դաշնակիցն է, ուստի իրեն վստահում են: Միևնույն ժամանակ, Չեչնիայի ղեկավարը շեշտել է, որ ինքը նաև «Ամենաբարձրյալի ստրուկն է և ժողովրդի ծառան», և իր գործունեությունը չի հակասում կրոնին, քանի որ կրոնն իրեն կոչ է անում ծառայել մի նախագահի, որը թույլ է տալիս մզկիթներ կառուցել և կրոն ուսումնասիրել:

«Դու պարտավոր ես պաշտպանել այդ պետությունը և նախագահին, ուստի ես առանց ամաչելու ասում եմ՝ ես հետևակ եմ, Ռուսաստանի հերոս, գեներալ»,- եզրափակել է Քադիրովը: