Արարատ ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը հետևյալ խոսքն է ուղղել ակումբի երկրպագուներին.
«Սիրելի' երկրպագուներ,
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն աջակցության համար, որը դուք ցուցաբերեցիք «Արարատին» գավաթի եզրափակիչ խաղում և ոչ միայն այդ օրը:
Մենք, աշխատելով «Արարատում», անընդհատ զգում նեք Ձեր սրտացավությունն ու աջակցությունը: Դա գլխավոր շարժիչ ուժերից է, որը մղում է թիմին առաջ:
Ձեր աջակցությունը գավաթի եզրափակիչ խաղում անկրկնելի էր և մեծապես նպաստեց մեր միասնական հաջողությանը: Միայն ձեր շնորհիվ էր հնարավոր կոտրել առանց տիտղոսների երկար տարիների անհաջող ընթացքը:
Գավաթային այս հաջողությամբ մենք չպետք է կանգ առնենք և այժմ, երբ առաջնության ավարտին մնում է անցկացնել չորս հանդիպում ու ոչինչ դեռ պարզ չէ, մենք ունենք ձեր աջակցության կարիքը ավելի, քան երբևէ և համոզված եմ, որ միայն ձեր օգնությամբ է հնարավոր արձանագրել նոր հաջողություններ»: