Վրաստանում ծեծկռտուք է տեղի ունեցել՝ ադրբեջանցիների մասնակցությամբ
copy image url

Վրաստանում ծեծկռտուք է տեղի ունեցել՝ ադրբեջանցիների մասնակցությամբ

Արտաքին 3 տարի առաջ - 13:03 17-05-2021

Առավոտյան Դմանիսում (Քվեմո Քարթլիի շրջան, Վրաստան) իրավիճակը սրվել է: Տեղի բնակիչները՝ էթնիկ ադրբեջանցիները և Սվանեթիից ներգաղթյալները, փայտերով և մահակներով զինված, բախումներ են ունեցել միմյանց հետ: Տեղում են իրավապահ մարմինների աշխատակիցները, սակայն նրանք չեն կարողացել կանխել նոր միջադեպը:

Նախօրեին հայտնի է դարձել Դմանիսում զանգվածային ծեծկռտուքի մասին, որի արդյունքում մի քանի մարդ վիրավորվել է: Ոչնչացվել է առևտրի օբյեկտ, որի մոտակայքում սկսվել է փոխհրաձգություն:

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ մայիսի 16-ի միջադեպը տեղի է ունեցել կենցաղային պատճառներով, ապա վերաճել է խմբային բռնության: Նախարարությունը կոչ է արել քաղաքացիներին ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին, որպեսզի հակամարտությունն արհեստականորեն չվերածվի էթնիկ առճակատման:

Տեսանյութերը՝ https://www.youtube.com/watch?v=cWSvUkHFw90&t=9s,

https://www.facebook.com/watch/?ref=external&v=427536201978228: