Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին իր տարածք ներխուժելու մեջ
copy image url

Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին իր տարածք ներխուժելու մեջ

Արտաքին 3 տարի առաջ - 15:30 14-05-2021

Միջազգային «Ռոյթերս» լրատվական գործակալությունը «Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին իր տարածքային ամբողջականությունը խախտելու մեջ» հոդվածով անդրադարձել է ադրբեջանական ուժերի՝ Հայաստան ներխուժելուն։

Լրատվամիջոցը նշել է, որ հինգշաբթի օրը Հայաստանի գլխավոր դատախազը քրեական գործ է հարուցել Ադրբեջանի կողմից «տարածքային ամբողջականության խախտման» փաստով։ «Ռոյթերս»-ը հղում է արել ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը։

Միջազգային «Ռոյթերս» լրատվական գործակալությունը «Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին իր տարածքային ամբողջականությունը խախտելու մեջ» (՛՛Armenia accuses Azerbaijan of violating its territorial integrity՛՛) վերտառությամբ հոդվածով անդրադարձել է ադրբեջանական ուժերի՝ Հայաստան ներխուժելուն։

«Հայաստանն ու Ադրբեջանը մնում են տարաձայնությունների մեջ վերջին արյունալի հակամարտությունից հետո Լեռնային Ղարաբաղի անկլավի շուրջ անցած տարի, որը կողպեց Ադրբեջանի տարածքային ձեռքբերումները և, ի վերջո, կանգնեցվեց Ռուսաստանի միջնորդությամբ կնքված հրադադարով»:

Reuters-ը նաև հղում է Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, որում վերջինս ասել էր, որ ադրբեջանական զինված ուժերը «հերթական սադրանքն է իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում»:

Լրատվամիջոցն այնուհետև անդրադարձել է երեկ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությանը, որում Էմանուել Մակրոնը հորդորել է ադրբեջանական զորքերին հեռանալ Հայաստանից ու կոչ արել Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին օգնել լուծելու լարվածությունը:

«Ֆրանսիան մասն է Մինսկի խմբի, որը նախատեսված է միջնորդելու Հայաստանի և Ադրբեջանի միջև»:

Կրկին հղում անելով Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությանը՝ «Ռոյթերսը» գրել է, որ հայկական կողմը կասեցրել է ադրբեջանական առաջխաղացումն ու ստիպել դրա զորքերին վերադառնալ իրենց դիրքերը: «ՀՀ զինված ուժերի գործողությունների արդյունքում առաջխաղացումը կասեցվել է, ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել տարածքն անհապաղ լքելու և իրենց ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ», - ասվում է ՊՆ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Ըստ «Ռոյթերսի»՝ Ադրբեջանը հերքել է մեղադրանքները՝ ասելով, որ «ամրացնում է իր սեփական սահմանը և հավատարիմ է տարածաշրջանում լարվածության թուլացմանը»:

«Ադրբեջանական նախարարությունը զարգացումների վերաբերյալ Հայաստանի արձագանքը անվանեց «ոչ ադեկվատ» ու «սադրիչ»՝ հավելելով, որ ադրբեջանցի պաշտոնյաները բանակցություններ են վարում հայ սահմանապահների հետ», - եզրափակել է Reuters գործակալությունը:

Նշենք, որ Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է լրատվամիջոցի հոդվածի վերնագրին՝ նկար հրապարակելով ու դրան կից գրառում կատարելով։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում