Առևանգել են «մոլորակի ամենագեղեցիկ աղջկան»
copy image url

Առևանգել են «մոլորակի ամենագեղեցիկ աղջկան»

Արտաքին 3 տարի առաջ - 10:35 14-05-2021

Քեթի Սալզանոն՝ 6-ամյա աշխարհահռչակ մոդել Կայա Ռոուզի, որին անվանում են «մոլորակի ամենագեղեցիկ աղջիկը», մայրը, հաղորդել է նրա առևանգման մասին: Նրա խոսքով, նա չի տեսել փոքրիկին արդեն մեկուկես ամիս: Ըստ Քեթիի՝ աղջկան տարել է իր նախկին ամուսինը և Կայայի հայրը՝ NFL-ի նախկին բասկետբոլիստ աֆրոամերիկացի Մայքլ Բենեթը: «Ես այնքան եմ կարոտում իմ քաղցրիկ, հիմարիկ, զարմանալի աղջկան: Չեմ համբերում, թե երբ եմ նորից գրկելու նրան»,- Instagram-ի իր էջում գրել է Քեթին:

Քեթին խնդրել է հետևորդներին հնարավորինս շատ տարածել իր գրառումը և սկսել փող հավաքել՝ աղջկան վերադարձնելու համար:

Նշենք, որ Կայան շատ փոքր տարիքից է սկսել աշխատել մոդելային բիզնեսում և գումար վաստակել իր յուրահատուկ արտաքինի շնորհիվ: Կայան շատ գեղեցիկ մաշկ ունի, որը կարծես արևայրուք ընդունած լինի: Հորից նա ժառանգել է գանգուր և փարթամ մազերը, որոնք մոր մազերի նման բաց գույն ունեն, իսկ աչքերը երկնագույն են: Instagram-ում աղջիկն ավելի քան 100 հազար հետևորդ ունի:

Ամենից շատ դիտված