Իսրայելի ավիահարվածները Գազայի հատվածը թողել են առանց լույսի և ջրի
copy image url

Իսրայելի ավիահարվածները Գազայի հատվածը թողել են առանց լույսի և ջրի

Արտաքին 3 տարի առաջ - 23:50 13-05-2021

Իսրայելի ավիահարվածների արդյունքում Գազայի հատվածը հայտնվել է էներգետիկ ցանցերի, ջրամատակարարման և կոյուղու համակարգերի ամբողջական խափանման սպառնալիքի առջև:

Իսրայելից Գազայի հատված էլեկտրաէներգիա մատակարարող էլեկտրահաղորդման գծի վնասվածքները պաղեստինյան տարածքը թողել են գրեթե առանց էլեկտրաէներգիայի։ Գազամատակարարող ընկերությունը կարող է ապահովել նորմալ կյանքի համար պահանջվող էլեկտրաէներգիայի միայն 30%-ի մատակարարումը։

Այժմ բնակելի տներում էլեկտրականությունը մատուցվում է օրական ոչ ավել, քան 4 ժամ: Բացի այդ, դադարել են աշխատել էլեկտրականության մատակարարումներից կախված ջրի աղազերծման սարքավորումները, ինչի պատճառով ջրատարում առկա աղի ջուրը, պիտանի չէ խմելու համար: Նաև շարքից կարող են դուրս գալ կոյուղու և ջրահեռացման համակարգերը։

Գազայի հատվածի էներգետիկ ընկերության ներկայացուցչի խոսքերով՝ էլեկտրաէներգիայի մատակարարման բացակայությունը սպառնում է պաղեստինյան տարածքի հիվանդանոցներում գտնվող հիվանդների կյանքին, քանի որ չեն աշխատում թոքերի արհեստական օդափոխության ապարատները և այլ կարևոր բժշկական սարքավորումներ:

Ձեզ գուցե հետաքրքրի