Բիյագովը ՀԱՊԿ ՄԽ նիստում անդրադարձել է Սյունիքում տիրող իրավիճակին
copy image url

Բիյագովը ՀԱՊԿ ՄԽ նիստում անդրադարձել է Սյունիքում տիրող իրավիճակին

Արտաքին 3 տարի առաջ - 17:05 13-05-2021

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը անդրադարձել է Սյունիքում տիրող իրավիճակին։ Նա շեշտել է ադրբեջանական կողմի գործողությունների սադրիչ բնույթը։

ՀՀ մշտական ներկայացուցիչը հրավիրել է ՀԱՊԿ անդամ պետությունների ուշադրությունն այն բանի վրա, որ ադրբեջանական սադրիչ գործողություններն ուղղված են Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքին։ Սա կարող է տարածաշրջանային անվտանգության և կայունության համար լրջագույն պրոբլեմ դառնալ։

Նա շեշտել է նաև, որ ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ տարածքից շուտափույթ դուրսբերում հրամայական է, ինչը ողջամիտ ժամկետներում չկատարելու դեպքում ողջ պատասխանատվությունը կկրի Ադրբեջանը։

Ամենից շատ դիտված