3 մլն եվրո՝ «կոնյակ» անվանումից հրաժարվելու դիմաց
copy image url

3 մլն եվրո՝ «կոնյակ» անվանումից հրաժարվելու դիմաց

Ներքին 3 տարի առաջ - 15:45 13-05-2021

Հայաստանն ու ԵՄ-ն առաջիկայում նախատեսում են ֆինանսավորման նոր համաձայնագիր ստորագրել, որով ԵՄ-ն Հայաստանին 3 մլն եվրո գումար կտրամադրի։

Այդ գումարով Հայաստանը պետք է դադարեցնի հայկական կոնյակի համար «կոնյակ» անվան կիրառությունը, մշակի հայկական խմիչքի համար նոր բրենդ, գովազդի ու խթանի դրա կիրառությունն ու տարածումը, ինչպես նաև կազմակերպի հայկական նոր բրենդի դիրքի ու մրցակցության պահպանումն արտաքին շուկաներում։

Դրա համար Հայաստանն ու Եվրոպական Միությունը կստորագրեն «Աջակցություն ՀԸԳՀ-ի 237-րդ հոդվածի իրականացման հարցում. Փուլ I» ֆինանսավորման համաձայնագիրը։

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն համաձայնագրի ստորագրմանը, իսկ ֆինանսների նախարարի պաշտոնակատարին պատվիրավեց կազմակերպել դրա նախապատրաստումը։

Ամենից շատ դիտված