Մեկնարկել է «Գիրքը Արցախին սպեղանի» խորագրով գրքահավաք
copy image url

Մեկնարկել է «Գիրքը Արցախին սպեղանի» խորագրով գրքահավաք

Ներքին 3 տարի առաջ - 15:27 13-05-2021

44-օրյա պատերազմի արդյունքում այլ ենթակառուցվածքային կորուստների հետ մեծ վնասներ է կրել նաև Արցախի Հանրապետության գրադարանային համակարգը. 127 կենտրոնական և դպրոցական գործող գրադարան՝ շուրջ 650 հազար գրքային ֆոնդով դուրս է մնացել Արցախի վերահսկողությունից:

Հայկական գրադարանային ասոցիացիան և Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիան ՀՀ ու ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների աջակցությամբ նախաձեռնել են «Գիրքը Արցախին սպեղանի» խորագրով գրքահավաք, որը քայլ է մեղմելու գրքային հավաքածուի կորուստը և կարևոր է հետպատերազմյան Արցախի կրթամշակութային կյանքի ակտիվացման ու համաչափ զարգացման առումով:

Արցախցիներին գրքասպասարկման գործընթացին օժանդակելու նպատակով յուրաքանչյուր ոք կարող է ներդրում ունենալ գրադարանային հավաքածուն վերականգնելու գործում:

Ցանկացողները գրքահավաքին կարող են մասնակցել՝ նվիրաբերելով գրքեր հետևյալ թեմատիկ ուղղություններով՝գրականագիտություն, լեզվաբանություն, Հայ ժողովրդի պատմություն, Արցախի պատմությանը նվիրված ուսումնա-մեթոդական, ինչպես նաև գեղարվեստական տնտեսագիտական, իրավագիտական, տեխնոլոգիական և մանկական գրականություն:

Գրքերը կարելի է հանձնել ստորև բերված հասցեով, փաթեթի վրա նշելով անհատ նվիրատուի կամ կազմակերպության տվյալները։

Հասցե՝ 0001, Երևան Տերյան փող., 42/1 շենք,

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան,

Հեռ.՝ 010 521222

Ամենից շատ դիտված