Բաքուն դեռևս չի մեկնաբանել պետական սահմանն անցնելու՝ Երևանի մեղադրանքները
copy image url

Բաքուն դեռևս չի մեկնաբանել պետական սահմանն անցնելու՝ Երևանի մեղադրանքները

Ներքին 3 տարի առաջ - 14:35 13-05-2021

Հայաստանի պետական սահմանը անցնելու՝ հայկական կողմի մեղադրանքները Բաքուն առայժմ որևէ կերպ չի արձագանքում և չի մեկնաբանում:

Ադրբեջանի սահմանային ծառայությունը ո՛չ երեկ, ո՛չ այսօր Սյունիքի հետ սահմանակից շրջանների վերաբերյալ որևէ հայտարարություն չի արել։ «Թուրան» գործակալությունը հաղորդում է, թե փորձել է կապ հաստատել պաշտոնյաների հետ, սակայն փորձերն արդյունք չեն տվել։

Երկրորդ օրն է՝ պաշտոնական Երևանը հայտարարում է, որ ադրբեջանական զինուժը հատել է Հայաստանի պետական սահմանը և մոտ 3.5կմ առաջ անցել Սյունիքի մարզի Սև լճի հատվածում։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր արդեն Անվտանգության խորհրդի երկրորդ նիստն է գումարում այս հարցով․ երեկ նա նիստում հայտարարել էր, թե հայկական կողմը չի կարող հաշտվել այս իրավիճակի հետ՝ չբացառելով, որ դիվանագիտական ճանապարհից բացի կարող են գործի դրվել նաև այլ լուծումներ։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի