Մայիսի 20-ի լիագումար նիստի ընթացքում Եվրոպական խորհրդարանում քննարկվելու է հայ ռազմագերիների հարցը ։ Այս մասին գրում է Եվրոպական խորհրդարանի կայքը:
Նախատեսված է հրատապ բանաձևի (urgent resolution) ընդունում, որի նախագիծը մշակման փուլում է և դեռևս հասանելի չէ։
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Բաքվից Երևան է տեղափոխվել 3 հայ ռազմագերի: Նրանց տեղափոխող ինքնաթիռը վայրէջք էր կատարել Երևանի «Էրեբունի» օդանավակայանում:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի արդյունքում և միջազգային հանրության օրեցօր աճող ճնշման պայմաններում Ադրբեջանը վերադարձրել է երեք հայ ռազմագերների: Լիահույս ենք, որ այս գործընթացը կունենա իր տրամաբանական շարունակությունն ու շուտափույթ ավարտը»,- «Արմենպրես»-ին ասել են ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից: