Կազանի թիվ 175 դպրոցում հրաձգություն սկսած Իլնազ Գալյավևն այսօր հրաժարվել է ուտելուց: Այս մասին հայտնում է Baza Telegram ալիքը:
«Թիվ 175 դպրոցի նախկին սանն այժմ գտնվում է մեկուսարանում է (այսօր նրան խափանման միջոց պետք է ընտրվի): Գալյավևը համարձակորեն պատասխանել է ոստիկանության աշխատակիցների և քննիչների հարցերին: Նա ոչ մի պահանջ չի առաջադրել», - ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Mash Iptash Telegram ալիքը հաղորդել էր, որ Գալյավևն ամբողջությամբ իրեն մեղավոր է ճանաչել՝ նշելով, որ նա ընդհանուր առմամբ սպանել է առնվազն 7 մարդու:
Մայիսի 11-ին Կազանի թիվ 175 դպրոցում տեղի է ունեցել հրաձգություն, որի արդյունքում ինը մարդ մահացել է, 21-ը վիրավորվել: Պարզվել է, որ հարձակվողը 19-ամյա Իլնազ Գալյավևն է, որը բերման է ենթարկվել: Ուսումնական հաստատության վրա հարձակման դեպքի առթիվ հարուցվել է զանգվածային սպանության քրեական գործ: Կազանի վարչակազմի ղեկավար Իլսուր Մեթշինը քաղաքային գիմնազիայում կրակոցները որակել է որպես ահաբեկչություն: Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը մայիսի 12-ը սգո օր էր հայտարարել: