Թշնամին խրամատներ է փորել Վարդենիսում (լրացված)
copy image url

Թշնամին խրամատներ է փորել Վարդենիսում (լրացված)

Ներքին 3 տարի առաջ - 18:04 12-05-2021

Ինչպես արդեն հայտնի է՝ առավոտյան Վարդենիսի Թարսա կոչվող տարածքում (արոտավայր) գյուղացիները նկատել էին, որ ադրբեջանցիները խրամատավորվում են:

Բանակցությունների արդյունքում պարզվել է, որ GPS-ով առաջնորդվող հակառակորդին ձյան առատությունը թույլ չի տվել դեռ նոյեմբերին իրենց տիրապետության տակ անցած հատվածներում խրամատավորվել, այժմ նրանք որոշել են դիրքերում տեղափոխություն կատարել և առաջ գալ:

Ադրբեջանական կողմի հետ բանակցել են հայ զինվորականները, որի ընթացքում հակառակորդն իրեն ագրեսիվ է պահել և սպառնալիքներ հնչեցրել:

Ռուս զինվորականները չեն խառնվել և հետևել են բանակցությունների ընթացքին:

Ամենից շատ դիտված