Պուտինն Էրդողանին հայտնել է «Սպուտնիկ Վ»-ն Թուրքիա ուղարկելու Ռուսաստանի պատրաստակամությունը
copy image url

Պուտինն Էրդողանին հայտնել է «Սպուտնիկ Վ»-ն Թուրքիա ուղարկելու Ռուսաստանի պատրաստակամությունը

Արտաքին 3 տարի առաջ - 15:28 12-05-2021

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ ապահովել կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ Վ» պատվաստանյութի մատակարարումը Թուրքիա: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահի վարչակազմը հաղորդել էր, որ Էրդողանը և Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են հանրապետություն «Սպուտնիկ Վ» պատվաստանյութի ներկրման հարցը:

Նշվում է, որ այս հարցը քննարկելու համար շուտով Մոսկվա է ժամանելու թուրքական պատվիրակությունը:

Ըստ ծառայության՝ կողմերը պայմանավորվել են նաև շարունակել երկկողմ կանոնավոր երկխոսությունը տարբեր մակարդակներում:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի