«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ ՀՔԾ-ն քրգործ չի հարուցի
copy image url

«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ ՀՔԾ-ն քրգործ չի հարուցի

Ներքին 3 տարի առաջ - 10:03 11-05-2021

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից իր եկամտի աղբյուրները թաքցնելու, հայտարարագրում կեղծ տվյալներ ներառվելու դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է։ Այս մասին հայտնում է Հատուկ քննչական ծառայության լրատվության բաժինը:

Հատուկ քննչական ծառայությունից նշել են, որ նախապատրաստված նյութերի հիման վրա քննիչի կողմից որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Ամենից շատ դիտված