ՊՍԺ-Ռեն. ոչ-ոքի
copy image url

ՊՍԺ-Ռեն. ոչ-ոքի

Սպորտ 3 տարի առաջ - 12:15 10-05-2021

Ֆրանսիական Լիգա 1-ի 36-րդ տուրում Ռենն ընդունել է ՊՍԺ-ին և ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտել հանդիպումը: Հանդիպման հաշիվն առաջին խաղակեսի ավելացված ժամանակում բացել է Նեյմարը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը:

Խաղի 70-րդ րոպեին արդեն Սերու Գիրասին հավասարեցրել է հաշիվն ու ձևակերպել հանդիպման վերջնահաշիվը:

ՊՍԺ-ն, 36 խաղից հետո վաստակելով 76 միավոր, Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Ռեննը 7-րդն է՝ 55 միավորով: Մինչև առաջնության ավարտը մնացել է 2 տուր. առաջատարը Լիլլն է՝ 79 միավորով: Եռյակը եզրափակում է Մոնակոն՝ 74 միավորով: