Մահմուդ Աբբասը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնել Արևելյան Երուսաղեմի մասին
copy image url

Մահմուդ Աբբասը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնել Արևելյան Երուսաղեմի մասին

Արտաքին 3 տարի առաջ - 17:57 08-05-2021

Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը ուրբաթ օրը՝ մայիսի 7-ին, կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնել ՝ կապված Արևելյան Երուսաղեմում տիրող իրավիճակի հետ․ այնտեղ շարունակվում են բախումները պաղեստինցիների եւ իսրայելական անվտանգության ուժերի ներկայացուցիչների միջև:

Աբբասը մտադիր է դիմել նաև Արաբական պետությունների լիգային, Իսլամական համագործակցության կազմակերպությանը և Մարդու իրավունքների խորհրդին՝ «Երուսաղեմը պաշտպանելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու» և «պաղեստինցիների իրավունքներն ու նրանց սրբավայրերը» պաշտպանելու համար: Նա համապատասխան հանձնարարականներ է տվել Պաղեստինի արտաքին գործերի նախարար Ռիադ ալ-Մալիքիին:

Գործակալության վերջին տվյալների համաձայն՝ Երուսաղեմի արևելքում իսրայելցի զինվորականների հետ բախումների արդյունքում վիրավորվել է շուրջ 200 պաղեստինցի: Տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել, 20 մարդ հոսպիտալացվել է, և ևս երկու լրագրողներ լրջորեն վիրավորվել են անվտանգության ուժերի գործողությունների պատճառով: Բախումները մեծ մասամբ տեղի են ունեցել Ալ-Ակսա մզկիթի մոտակայքում: