Սանչեսը կարող է հեռանալ Ինտերից
copy image url

Սանչեսը կարող է հեռանալ Ինտերից

Սպորտ 3 տարի առաջ - 13:02 08-05-2021

Ամռանն Ինտերի հարձակվող Ալեքսիս Սանչեսը կարող է հեռանալ թիմից։ Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան` գրառում կատարելով թվիթերյան իր էջում։

Չիլիացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվական, սակայն խաղացողի բարձր աշխատավարձը (մրցաշրջանում 7 մլն եվրո) միլանյան ակումբի նոր նախագծի մեջ չի մտնում։

Ավելի վաղ խոսակցություններ էին պտտվում, որ 32-ամյա ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել Տոտենհեմ։