Լևոն Պաչաջյանը կարիերան չի ավարտի
copy image url

Լևոն Պաչաջյանը կարիերան չի ավարտի

Սպորտ 3 տարի առաջ - 16:12 07-05-2021

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, 37-ամյա Լևոն Պաչաջյանը ֆեյսբուքի իր էջում նշել է, որ ֆուտբոլային իր կարիերան չի ավարտի։

«Խորհրդակցելով բժիշկների հետ՝ եկանք այն եզրակացության, որ դեռ վաղաժամ է ֆուտբոլից հրաժարվել: Բայց պետք է շատ լավ վերականգնողական աշխատանքներ տանել… Լրիվ վերականգնումից հետո վերջնական որոշում կկայացնեմ»,- գրել է Պաչաջյանը ու նշել, որ վիրահատություն ևս չի լինի։

Պաչաջյանն ավելի վաղ հայտնել էր, որ ծանր վնասվածք է ստացել, ինչի պատճառով կարող է ավարտել կարիերան։ Կտրվել է ֆուտբոլիստի աքիլեսյան գարշապարի ջիլը։