Ստորագրահավաք՝ օլիմպիական խաղերը չեղարկու համար
copy image url

Ստորագրահավաք՝ օլիմպիական խաղերը չեղարկու համար

Սպորտ 3 տարի առաջ - 15:32 07-05-2021

Տոկիոյի օլիմպիական և պարալիմպիկ խաղերը չեղարկելու համար Ճապոնիայում մայիսի 5-ից ստորագրահավաք է իրականացվում: 47 ժամվա ընթացքում հավաքվել է ավելի քան 191 000 ստորագրություն:

Խնդրագիրն ուղղված է Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախին, որի այցը Ճապոնիա նախատեսված է մայիսի 17-ին, Միջազգային պարալիմպիկ կոմիտեի ղեկավար Էնդրյու Փարսոնսին, Օլիմպիական հարցերի նախարար Թամայո Մարուքավային, կազմկոմիտեի ղեկավար Սեյկո Հաշիմոտոյին և Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեին:

Նշվում է, որ ՄՕԿ-ը, IPC- ն, Տոկիոյի կառավարությունը և վարչակազմը փորձում են բռնի կերպով անցկացնել օլիմպիական խաղերը: Մինչդեռ ոչ միայն Տոկիոյում, այլև աշխարհի բոլոր երկրներում կորոնավիրուսն ակտիվորեն տարածվում է: Ըստ ստորագրահավաքի նախաձեռնողների՝ պատվաստումը դեռևս որոշիչ գործոն չէ հիվանդության տարածումը կասեցնելու համար:

Ստորագրահավաքը սկսել է հասարակական և քաղաքական գործիչ Քենդզի Ուցունոմիան:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
22:30 Փաշինյանը լավատես է, դրա համար է վստահ, որ պատերազմ չի լինի․ հարցում