Մարտին Ադրբեջանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունը աճել է 90,4 միլիոն դոլարով և կազմել 258,3 միլիոն դոլար։ Այս մասին հայտնում է Թուրքիայի առևտրի նախարարությունը։
Թուրքիայից Ադրբեջան մատակարարվել է ավելի քան 182,3 միլիոն դոլարի ապրանք, իսկ Ադրբեջանից Թուրքիա մատակարարվել է 69,6 միլիոն դոլար։ Անցյալ տարվա համեմատ այս տարվա հունվար-մարտ ամիսներին Բաքու-Անկարա առևտրաշրջանառությունն ավելացել է ավելի քան 182,3 միլիոն դոլարով և կազմել 668,4 միլիոն դոլար։
Ընդ որում, Թուրքիայից Ադրբեջան մատակարարումները կազմել է 491,8 միլիոն դոլար, հակառակ ուղղությամբ՝ 187,2 միլիոն դոլար։