Anadolu-ի տվյալներով՝ Թուրքիայի անվտանգության ուժերը բռնել են Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» կազմակերպության 8 ենթադրյալ զինյալների: Գործողությունը տեղի է ունեցել Ստամբուլի 10 շրջաններում:
Հավանական ահաբեկիչների ազգությունն անհայտ է: Հետաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մինչև 2016 թ. «Իսլամական պետության» զինյալները կենսաբանական զենք են փորձարկել քրդերի վրա: Նրանց գործողությունները համեմատում են ցեղասպանության հետ: