Երևանում 74–ամյա բնակիչը ընկել է 10-րդ հարկից: ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից հաղորդում են, որ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է մայիսի 7-ին, ժամը 06։17-ին։ Տեղեկացրել են, որ Երևանի Ադոնցի փողոցի թիվ 17 շենքի 10-րդ հարկից քաղաքացի է ընկել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Շենքի բակում հայտնաբերվել է նույն շենքի 10-րդ հարկի բնակիչ Ս. Ս.-ի (ծնված 1947 թ.) դին։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և քաղաքացու դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։