Արցախում սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ քրգործով հարցաքննվել է 28 պատգամավոր
copy image url

Արցախում սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ քրգործով հարցաքննվել է 28 պատգամավոր

Ներքին 3 տարի առաջ - 07:15 04-05-2021

ԱՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով կատարվել են մի շարք քննչական եւ դատավարական այլ գործողություններ, մասնավորապես հարցաքննություններ, զննություններ, փաստաթղթեր և տեղեկություններ ստանալու համար հարցումներ։ Այս մասին հայտնում են ԱՀ դատախազությունից:

Որպես վկա հարցաքննվել է ԱՀ Ազգային ժողովի քսանութ պատգամավոր, իսկ 01․05․2021թ․՝ նաեւ ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը։

Վերոհիշյալ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, որի ընթացքի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն։

Ամենից շատ դիտված