Վարդենիսում կատարվել են սանմաքրման, ծառատնկման և կոյուղագծի կառուցման աշխատանքներ
copy image url

Վարդենիսում կատարվել են սանմաքրման, ծառատնկման և կոյուղագծի կառուցման աշխատանքներ

Ներքին 3 տարի առաջ - 16:26 03-05-2021

Մայիսի առաջին երկու օրերի ընթացքում Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում իրականացվել են սանմաքրման, ծառատնկման եւ մանկապարտեզի նոր կոյուղագծի կառուցման աշխատանքներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է Վարդենիս համայնքի ղեկավարի տեղակալ Արտակ Մանուկյանը, մայիսի 1-ին և 2-ին Վարդենիս քաղաքում Վարդենիսի համայնքապետարանի և ենթակա կազմակերպությունների ու անհատ քաղաքացիների մասնակցությամբ կատարվել է ծառատունկ, սանմաքրման աշխատանքներ են իրականացվել Բանավան թաղամասում, Վիկտոր Համբարձումյան փողոցում, հիվանդանոցի հարակից տարածքում։ Տնկվել է 100 դեկորատիվ ծառ։ Վերջին օրերի ընթացքում 4 խմբով և 120 սաներով գործող թիվ 1 մանկապարտեզի համար լուծվել է մի կարևոր հիմնախնդիր, որը չէր կարգավորվել երկար տարիների ընթացքում։ Նոր կոյուղագիծը կառուցվել է Վարդենիսի համայնքապետարանի եւ «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության համագործակցության շնորհիվ։

«Մայիսի 3-ի դրությամբ արդեն շինարարական աշխատանքները մոտեցել են ավարտին, կոյուղագիծը միացված է ընդհանուր ցանցին։ Կոյուղագծի երկարությունը շուրջ 150 մետր է»,- նշեց համայնքի ղեկավարի տեղակալը։

Ամենից շատ դիտված