Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ է տվել COVID-19-ի դեմ Janssen-Cilag ընկերության պատվաստանյութն արտակարգ օգտագործման համար: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ Janssen ընկերությունը Johnson&Johnson-ի ենթաստորաբաժանումն է:
ԱՀԿ-ն «ներառել է Janssen-ի կողմից (Johnson & Johnson) COVID-19-ի դեմ մշակված Ad26.COV2.S պատվաստանյութը ներառել է բոլոր երկրների և (պատվաստանյութերի հասանելիության միջազգային մեխանիզմի) COVAX-ի համար նախատեսված արտակարգ օգտագործման դեղամիջոցների ցուցակում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ 4-րդ պատվաստանյութին՝ ստեղծված Johnson&Johnson ընկերության Janssen-Cilag ստորաբաժանման կողմից: