ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՈՐՈՇ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՄԱՍՈՒՆՔՆԵՐ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՆԵԼ
copy image url

ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՈՐՈՇ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՄԱՍՈՒՆՔՆԵՐ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՆԵԼ

Ներքին 4 տարի առաջ - 12:21 11-03-2021

«Կան պատերազմում զոհված անձանց մասունքներ, որոնք այնքան վնասված են, որ անգամ այլ երկրներում էլ չի հաջողվի դրանց փորձաքննությունն անցկացնել»,- ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա նշել է, որ կա մոտ 210 փորձանմուշ, որոնց հետ շատ բարդ է աշխատել, իսկ ԴՆԹ-ի միջոցով 2200-ից ավել մարմնի ճանաչում է եղել։ Նախարարը նաև տեղեկացրել է, որ այս պահին 180 ծնող սպասում է ԴՆԹ պատասխանի»։

Պատասխանելով լրագրողի հարցին՝ թե արդյոք Մեծամորում դիերը պահվում են «Սպայկա» ընկերության սառնարաններում, Անահիտ Ավանեսյանն ասաց, որ դրանք «Սպայկա»-ինը չեն, Մեծամորում կա դիահերձարան, որտեղ հատուկ սառնարաններում պահպանվում են մարմինները։

Ամենից շատ դիտված