«ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՑԱՆԿԱՑԱԾ ՔՆՆԱՐԿՄԱՆ»․ «ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ
copy image url

«ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՑԱՆԿԱՑԱԾ ՔՆՆԱՐԿՄԱՆ»․ «ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ներքին 4 տարի առաջ - 12:14 11-03-2021

«Լուսավոր Հայաստանն» ընդունում է ՀՀ նախագահի հանդիպման հրավերը։ Այդ մասին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հյատնել է իր ֆեյսբուքյան էջում։

«Ի պատասխան Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կողմից տարածված հայտարարության` «Լուսավոր Հայաստան» կուսակցության և ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից հայտարարում եմ, որ ընդունում ենք հրավերն ու պատրաստ ենք մասնակցել ցանկացած քննարկման, որտեղ հնարավոր կլինի վերականգնել քաղաքացիական համերաշխությունն ու ուղիներ գտնել երկիրը խորը ճգնաժամից հանելու համար»,-ասվում է հայտարարության մեջ:

Սարգսյանը, իրավիճակը քննարկելու և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով, Հանրապետության վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին մարտի 13-ին՝ ժ. 12:00-ին հրավիրել է հանդիպման նախագահական նստավայրում:

Ամենից շատ դիտված