ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՈՄԱ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
copy image url

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՈՄԱ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Ներքին 4 տարի առաջ - 23:20 10-03-2021

Այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հյուրընկալել է ՈՄԱ լեռնահրաձգային գումարտակի՝ պատերազմի առաջին իսկ օրվանից ռազմաճակատ մեկնած և մեծապես աչքի ընկած մարտիկներին՝ գումարտակի հրամանատար Վովա Վարդանովի գլխավորությամբ:

Այդ մասին տեղեկանում ենք ՈՄԱ-ի ֆեյսբուքյան էջից:

Արցախի նախագահը կարևորել է զորամասի դերակատարությունը պատերազմի ժամանակ, մասնավորապես, Կարմիր Շուկա գյուղի պաշտպանության գործում, ինչի շնորհիվ հակառակորդին չի հաջողվել ճեղքել ռազմաճակատը և իրականացնել նախապես պլանավորած առաջխաղացումը:

Ներկաները պարգևատրվել են ՝ Արցախի Հանրապետության պետական սահմանի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար:

Հետմահու պարգևատրվել են ՈՄԱ գումարտակի հերոսաբար զոհված մարտիկները:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի