ԱՊՕՐԻՆԻ ՈՐՍ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ՝ ԲՆԱՊԱՀՊԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
copy image url

ԱՊՕՐԻՆԻ ՈՐՍ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ՝ ԲՆԱՊԱՀՊԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ներքին 4 տարի առաջ - 12:06 09-03-2021

Օրերս Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ապօրինի որսի մասին ահազանգ է տվել։

Ըստ ահազանգի Սյունիքում վարազի ապօրինի որս է եղել, որին, նախնական տվյալներով, մասնակցել են նույն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետ Արմեն Բավոյանը, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանության գծով փոխտնօրեն Արտակ Մխիթարյանը, ինչպես նաև՝ «Մաքս ֆիշ» ՍՊԸ ղեկավարը։ Այս մասին հայտնում է EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը։

Սյունիքի տարածքային բաժնի պետ Արտակ Սահակյանը հաստատել է այս տեղեկությունը։ Նա նշել է, որ մեքենայում եղել են 4 հոգով, որոնցից մեկը հաստատ Արարատի տարածքային բաժնի պետն է եղել։

«Մեր տեսչական մարմնի աշխատանքների արդյունքում կասկած է եղել, որ տվյալ մեքենան մարզում է գտնվում ապօրինի որս կատարելու նպատակով։ Հետևելով մեքենայի շարժին՝ կասկած է առաջացել, որ իրենք կատարել են ապօրինի որս և փորձում են հեռանալ։ Դիմել ենք ոստիկանություն, որ նշված համարանիշներով մեքենան կասկածվում է ապօրինի որսի մեջ։ Մեքենան կանգնեցրել և խուզարկել են Սիսիանի բաժնում և պարզվել է, որ մեքենայում առկա է 26.5 կգ փաթեթավորված սառեցված միս։ Մեքենայում գտնվող մարդկանց մոտ եղել են իրենց անվանը կցված որսորդական հրազեն և փամփուշտներ։ Մեզ ոստիկանությունից հրավիրել են պարզելու համար, թե ինչ միս է։ Տեղում զննության արդյունքում պարզ է դարձել, որ առգրավվածը վայրի խոզի միս է՝ սառեցված վիճակում»․– մանրամասնել է նա։

Ա․ Սահակյանը նշել է, որ այժմ որոշակի դժվարություններ կան կապված վնասի հաշվարկի հետ, քանի որ դրա համար պետք է հստակ իմանալ տեղադիրքը, սակայն այդ տեղեկատվությունը դեռ թերի է։ Հավանական է նաև, որ որսն իրականացվել է բնության հատուկ պահպանվող տարածքում, ինչն ավելի է խստացնում պատիժը։

ՀՀ ոստիկանությունը դեպքի առնչությամբ նյութեր է նախապատրաստվում։

Նշենք, որ Շրջակա միջավայրի նախարարությունը հերքեց տեղեկատվությունը, թե մեքենայում գտնվել է նաև «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանության գծով փոխտնօրեն Արտակ Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ–ում սիրողական որսաշրջանն ավարտվել է փետրվարի 15–ին։ Ավելին՝ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի կողմից ստորագրված Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) որսի կենդանիների համար նախատեսվող 2020-2021 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանով չի թույլատրվում վայրի խոզի՝ վարազի որս։ Այս կենդանատեսակի որսը թույլատրված չէ արդեն երկար տարիներ։

Ամենից շատ դիտված

13:05 Մետրոյի «Երիտասարդական» կայարանը ԿԳՄՍՆ-ն ուզում է անվանափոխել․ կտրականապես դեմ եմ․ Իզաբելլա Աբգարյան
15:30 38 երթուղու դանակահարված վարորդի առողջական վիճակն այժմ նորմալ է
16:30 4 ամսում 10-րդ կալանավորն է մահանում․ Սրբուհի Գալյանի ոտքը «խերով» չէր
21:08 Ջահերով երթի մասնակիցներն այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
08:35 Ապրիլի 24-ին հրաժարական տվեց, քանի որ այդ օրը սրանք կարող էին բախումներ հրահրել․ Հրապարակ
14:10 Ուսանողներին և աշակերտներին արգելե՞լ են մասնակցել ջահերով երթին․ ԿԳՄՍՆ-ի պարզաբանումը 
22:14 Թուրքիայում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 236-ի
17:01 Զգոն լինենք ու թույլ չտանք հերթական «թավշյա» այլասերվածությունը. Դեմոյան
21:54 Աննա Հակոբյանը ապրիլի 25-ին Գյումրիում է լինելու. մասնակցելու է իր օգնականի որդուն նվիրված միջոցառմանը
12:55 Արգենտինայում կապիբարաները կանաչել են ջրիմուռների զանգվածային աճի պատճառով. BA Times