ԵՄ-Ն ՀԱՍՏԱՏԵԼ Է ՆԱՎԱԼՆԻԻ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ՄԵՋ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ
copy image url

ԵՄ-Ն ՀԱՍՏԱՏԵԼ Է ՆԱՎԱԼՆԻԻ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ՄԵՋ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ

Արտաքին 4 տարի առաջ - 19:01 01-03-2021

ԵՄ մշտական ներկայացուցիչները պայմանավորվել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հարցի շուրջ՝ առաջին անգամ կիրառելով մարդու իրավունքների խախտման հատուկ մեխանիզմ, հայտնում է «Ռադիո սվոբոդա»-ի թղթակիցը:

Սահմանափակումները տարածվել են 4 մարդու նկատմամբ, որոնք, Բրյուսելի համոզմամբ, մասնակից են Ալեքսեյ Նավալնիի դեմ քրեական հետապնդմանը: Ցուցակը հրապարակվելու է ԵՄ պաշտոնական ամսագրում երեքշաբթի՝ մարտի 2-ին:

Պատժամիջոցների շարժառիթ են դարձել Ալեքսեյ Նավալնիի ձերբակալությունը և 2014 թ. «Իվ Ռոշե»-ի գործով սահմանված պայմանական պատժի փոխարինումն իրականով: Այն փաստը, որ ԵՄ 27 երկրների արտաքին գործերի տեսչությունների ղեկավարները համաձայնել են սահմանափակումներ մտցնել Ռուսաստանի ընդդիմադիր գործչի հետապնդման մեջ ներգրավված անձանց նկատմամբ, հայտնի է դարձել փետրվարին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ ցուցակում չեն ներառվելու խոշոր գործարարներ, որոնց դեմ պատժամիջոցների օգտին են հանդես գալիս Նավալնիի համախոհները: Reuters-ը գրել է, որ հնարավոր անունների թվում են Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը, «Ռոսգվարդիա»-ի տնօրեն Վիկտոր Զոլոտովը, գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը, FSIN-ի տնօրեն Ալեքսանդր Կալաշնիկովը:

Ամենից շատ դիտված