Ռուս 34-ամյա դերասանուհի Աննա Խիլկեվիչը Ինստագրամում «Story»-ների միջոցով խոստովանել է, որ ցանկանում է երեխա որդեգրել: Հետևորդների հարցին, թե արդյոք պատրաստ է երխա որդեգրել մանկատնից, Աննան պատասխանել է. «Դա իմ երազանքն է, որը մի օր իրականություն կդառնա»:
Դերասանուհին այժմ ամուսնացած է երկրորդ անգամ: Նա Արթուր Վոլոկվի հետ համատեղ ունի երկու երեխա: Ավագ դուստր՝ Արիաննան, ծնվել է 2015 թվականին, իսկ երկրորդ դուստրը՝ Մարիան, 2018 թվականին: