ՆՄԱՆԱՏԻՊ ՕԴԱՅԻՆ ՄԻՋԱԴԵՊԵՐ ԵՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ ՆՈՒՅՆ ՕՐԸ ԵՐԿՈՒ ԵՐԿՐՈՒՄ
copy image url

ՆՄԱՆԱՏԻՊ ՕԴԱՅԻՆ ՄԻՋԱԴԵՊԵՐ ԵՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ ՆՈՒՅՆ ՕՐԸ ԵՐԿՈՒ ԵՐԿՐՈՒՄ

Արտաքին 4 տարի առաջ - 15:05 22-02-2021

Շաբաթ օրը՝ փետրվարի 20-ին, ԱՄՆ-ում և Նիդերլանդներում տեղի են ունեցել իրար նման երկու օդային միջադեպեր՝ ուղևորատար ինքնաթիռների բեկորներն ընկել են բնակելի շրջաններ:

ԱՄՆ-ում Դենվերից Հոնոլուլու թռչող՝ United Airlines ավիաընկերության Բոինգ 777 ինքնաթիռը կորցրել էր աջ շարժիչի մասերը: Մեկ խոշոր բեկոր ընկել է բնակելի տան պարտեզում, մյուսները՝ սպորտհրապարակում: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել: Ինչպես հաղորդում է «Դենվեր Պոստ» թերթը, երկնքից ինչ-որ բեկորներ էին թափվում՝ վնաս պատճառելով տեղի բնակիչներին:

Ինքնաթիռում եղել են 230 ուղևոր և անձնակազմի 10 անդամ, նրանցից ոչ ոք նույնպես չի տուժել: Ինքնաթիռը վերադարձել է Դենվեր՝ վթարային վայրէջք կատարելով: Վթարի պատճառները պարզվում են: