ՄԻՊ-Ն ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԱԿ-Ի ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ
copy image url

ՄԻՊ-Ն ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԱԿ-Ի ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ

Ներքին 4 տարի առաջ - 13:06 22-02-2021

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին, որն ավարտում է իր առաքելությունը Հայաստանում: Այս մասին տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։

Պաշտպանը շնորհակալություն է հայտնել Դմիտրի Մարիյասինին մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված կարևոր առաքելության, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ արդյունավետ համագործակցության համար:

Հանդիպմանը Պաշտպանը հատուկ ընդգծել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համագործակցությունը, իրագործված ծրագրերի կարևորությունը:

Դմիտրի Մարիյասինը բարձր է գնահատել Պաշտպանի աշխատանքը մարդկանց իրավունքների երաշխավորման հարցում և ձևավորված բարձր մակարդակի համագործակցությունը: