ԿՈԼՈՐԱԴԱՅՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՎԹԱՐԻՑ ՀԵՏՈ ԲՈԻՆԳ-777-ԵՐԸ ԱՄՆ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄ ԿԱՆՑՆԵՆ
copy image url

ԿՈԼՈՐԱԴԱՅՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՎԹԱՐԻՑ ՀԵՏՈ ԲՈԻՆԳ-777-ԵՐԸ ԱՄՆ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄ ԿԱՆՑՆԵՆ

Արտաքին 4 տարի առաջ - 11:10 22-02-2021

ԱՄՆ քաղավիացիայի դաշնային վարչությունը (FAA) հաղորդել է, որ նախատեսվում է ստուգումներ անցկացնել մի շարք Բոինգ 777 շրջանում այն բանից հետո, երբ լայներից մի մաս է ընկել ամերիկյան Բրումֆիլդ քաղաքի վրա: Ոլորտի համակարգող Սթիվ Դիքսոնի այդ հայտարարությունը հրապարակվել է FAA թվիթերյան էջում:

Նա նշել է, որ ավիացիոն անվտանգության փորձագետների հետ խորհրդակցությունից հետո նա վերջիններիս հանձնարարել է «թողարկել արտակարգ իրավիճակների պիտանելիության հատուկ հրահանգ, որը կպարտավորեցի իրականացնել Բոինգ 777 լայներների Pratt & Whitney PW4000 շարժիչների անհապաղ կամ ավելի ինտենսիվ ստուգումներ»: «Սա, ամենայն հավանականությամբ, կնշանակի, որ որոշ ինքնաթիռներ դուրս կգան շահագործումից»,- նշված է Դիքսոնի հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված