ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ՌԵՓԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՑՈՒՅՑԵՐԸ ՎԵՐԱԾՎԵԼ ԵՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
copy image url

ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ՌԵՓԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՑՈՒՅՑԵՐԸ ՎԵՐԱԾՎԵԼ ԵՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Արտաքին 4 տարի առաջ - 09:45 19-02-2021

Բարսելոնայում բողոքի ցույցը, որը սկսվել էր ռեփեր Պաբլո Ասելի ձերբակալությունից հետո, կրկին վերածվել է անկարգությունների, հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:

Ցուցարարները սկսել են ոստիկաններին հարվածել քարերով ու տարբեր առարկաներով, բարիկադներ սարքել ու հրկիզել դրանք:

Ցույցեր են սկսվել նաև Վալենսիայում, որտեղ ոստիկանները ցուցարաների դեմ կիրառել են մահակներ, նշվում է հաղորդագրույթնա մեջ: Պատահարի արդյունքում բերման է ենթարկվել 8 մարդ, առնվազն մի հոգի տուժել է:

Իսպանիայի փողոցներում առաջին ցույցերը սկսվել են երեքշաբթի՝ փետրվարի 16-ին:

Ցուցարարները տարբեր առարկաներով հարվածել են ոստիկաններին: Ցույցերը հրահրել է ռեփեր Պաբլո Ասելի ձերբակալութունը, որը մեղադրվում էր ահաբեկչությունը փառաբանելու, ինչպես նաև միապետությունն ու պետական ​​ինստիտուտները վիրավորելու մեջ: Դատարանը նրա նկատմամբ որոշում է կայացրել ինն ամիս ժամկետով ձերբակալել:

Ամենից շատ դիտված