«ՀՐԱՇԱԼԻ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԼԻՆԵԼԸ»․ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
copy image url

«ՀՐԱՇԱԼԻ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԼԻՆԵԼԸ»․ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

Ներքին 4 տարի առաջ - 16:44 16-02-2021

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընը ժամանել է Հայաստան։ Ուենդի Մորթընն այդ առթիվ գրառում է կատարել «Թվիթերի» իր միկրոբլոգում:

«Բարի օր Հայաստան: Հրաշալի է Հայաստանում առաջին անգամ լինելը: Ես վայելում եմ Երևան տանող ճանապարհի գեղեցիկ տեսարանները: Հայաստանը Միացյալ Թագավորության կարևոր և արժեքավոր գործընկերն է, և ես ակնկալում եմ մեր երկրների միջև առավել սերտ կապերի հաստատմանն իմ այս այցի ընթացքում»,-նշել է Ուենդի Մորթընը:

Ամենից շատ դիտված