ԿՈՆԳՈՅՈՒՄ ԵՎ ԳՎԻՆԵԱՅՈՒՄ ԷԲՈԼԱՅԻ ԲՌՆԿՈՒՄՆԵՐԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎՏԱՆԳ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ. ԱՀԿ
copy image url

ԿՈՆԳՈՅՈՒՄ ԵՎ ԳՎԻՆԵԱՅՈՒՄ ԷԲՈԼԱՅԻ ԲՌՆԿՈՒՄՆԵՐԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎՏԱՆԳ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ. ԱՀԿ

Արտաքին 4 տարի առաջ - 09:25 16-02-2021

ԱՀԿ մասնագետները մեկնաբանել են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Գվինեայում Էբոլայի բռնկումների մասին տվյալները:

ԱՀԿ-ն կարծում է, որ դրանք տարածաշրջանային ռիսկ են պարունակում:

Ժնևում ունեցած ճեպազրույցի ժամանակ ԱՀԿ առողջապահության արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը նշել է, որ անհրաժեշտ է համակարգել Էբոլայի դեմ պայքարը տարածաշրջանային իշխանությունների հետ:

«Գվինեան, Սիերա Լեոնեն, Կոտ դ'Իվուարը և մյուս երկրներն անհապաղ միջոցներ են ձեռնարկել: Դա ճիշտ մոտեցում է: Հիմա անհրաժեշտ է համակարգել մեր գործողությունները: ԱՀԿ-ն պատրաստ է սարքավորումներ և մասնագետներ տրամադրել»,- պարզաբանել է Ռայանը:

Ամենից շատ դիտված