ԱՀԿ-Ն ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ՊԱՏՎԱՍՏՎԵԼ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ՈՒՆԵՑԵԼ ԵՆ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ
copy image url

ԱՀԿ-Ն ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ՊԱՏՎԱՍՏՎԵԼ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ՈՒՆԵՑԵԼ ԵՆ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Արտաքին 4 տարի առաջ - 22:11 15-02-2021

Նրանք, ովքեր ունեցել են կորոնավիրուս, պետք է պատվաստվեն։ Այս մասին ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր հետազոտող Սումյա Սվամինաթանը կազմակերպության YouTube-ի ալիքում:
Սվամինաթանը նշել է, որ պատվաստումը պետք է արվի՝ անկախ անձի վարակված լինել-չլինելու հանգամանքից: Որոշ մարդիկ, ովքեր վարակ են ունեցել, գուցե չունեն ուժեղ իմունիտետ, և նրանք կրկին կարող են վարակվել: Սա վերաբերում է հիմնականում նրանց, ովքեր վարակ են ունեցել առանց ախտանշանների:
«Դրական է, որ իմունային համակարգը ճանաչում է նույն անտիգենը և սպիտակուցը»,- ասել է հետազոտողը: Սակայն դեռ ստույգ տվյալներ չկան, թե որքան է տևում հիվանդների իմունիտետը:

Ամենից շատ դիտված