Ուղիղ եթեր
ՊԵՍԿՈՎԸ ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ՀԱՄԱՐԵԼ ՄԱՍԿԻ ԱՌԱՋԱՐԿԸ ՊՈՒՏԻՆԻՆ՝ ԶՐՈՒՑԵԼ CLUBHOUSE- ՈՒՄ
copy image url

ՊԵՍԿՈՎԸ ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ՀԱՄԱՐԵԼ ՄԱՍԿԻ ԱՌԱՋԱՐԿԸ ՊՈՒՏԻՆԻՆ՝ ԶՐՈՒՑԵԼ CLUBHOUSE- ՈՒՄ

Արտաքին 4 տարի առաջ - 17:25 15-02-2021

Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Կրեմլում տեսել են Իլոնա Մասկի՝ նոր սոցիալական ցանցում՝ CLUBHOUSE- ում, Վլադիմիրին Պուտինի հետ շփվելու առաջարկը, սակայն նախ փորձում են մանրամասները ճշտել:

«Ընդհանուր առմամբ, անկասկած, բավականին հետաքրքիր առաջարկ է, սակայն հարկ է հասկանալ՝ ինչ առաջարկ է սա և ինչ են նկատի ունեցել»,-ասել է Պեսկովը և հիշեցրել, որ ինքը՝ Վլադիմիր Պուտինը, սոցիալական ցանցերից չի օգտվում: Կրեմլի ներկայացուցիչը հայտարարել է, որ մամուլի ծառայությունը կստուգի Մասկի առաջարկը, որից հետո համապատասխան արձագանք կլինի:

Նշենք, որ CLUBHOUSE-ը ներկայումս բավականին արագ զարգացող սոցիալական հարթակ է, որտեղ կարելի է հայտնվել միայն հրավերով, իսկ բոլոր հաղորդագրությունները ձայնային են:

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան