ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ՊՆ-Ի ԴԻՄԱՑ
copy image url

ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ՊՆ-Ի ԴԻՄԱՑ

Ներքին 4 տարի առաջ - 14:26 15-02-2021

Այսօր ՀՀ ՊՆ-ի դիմաց բողոքի ակցիա են արել մարզերից ժամանած մի խումբ քաղաքացիներ, որոնք մասնակցել են արցախյան ռազմական գործողություններին: Նրանք բողոքում են, որ իրենց անունները որևէ տեղ նշված չեն:

Նրանց խոսքով՝ չկան ո՛չ իրենց զինվորական գրքույկները, ո՛չ փաստաթղթեր, որտեղ նշված լինի, որ իրենք պատերազմի մասնակից են:

Քաղաքացիներին ՊՆ-ից ուղղորդել են Կենտրոնական զինկոմիսարիատ:

Ինչպես հայտնում է «Լուրերի» թղթակիցը, քաղաքացիները ներկայումս Կենտրոնական զինկոմիսարիատում են:

Զինկոմիսարիատից երեք քաղաքացու հրավիրել են ներս՝ զրուցելու:

Ամենից շատ դիտված