ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՐԿՐՆԵՐ ԵՆ ԲԱԽՎՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՄՈՒՏԱՑԻԱՆԵՐԻ ՀԵՏ. ԱՀԿ
copy image url

ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՐԿՐՆԵՐ ԵՆ ԲԱԽՎՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՄՈՒՏԱՑԻԱՆԵՐԻ ՀԵՏ. ԱՀԿ

Արտաքին 4 տարի առաջ - 15:28 10-02-2021

COVID-19-ի նոր դեպքերի քանակն աշխարհում շարունակում է նվազել, մինչդեռ այն երկրների թիվը, որտեղ հայտնաբերվել են կորոնավիրուսի նոր մուտացիաներ, շարունակում է աճել: Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

«Անցյալ շաբաթ գրանցվել է 3.1 միլիոն նոր դեպք՝ 17%-ով պակաս նախորդ շաբաթվա համեմատ: Սա ամենացածր ցուցանիշն է հոկտեմբերի 26-ից հետո (15 շաբաթ առաջ): Նոր մահվան դեպքերի թիվը նույնպես նվազել է երկրորդ շաբաթն անընդմեջ, նախորդ շաբաթ գրանցվել է 88.000 նոր մահ՝ 10%-ով պակաս նախորդ շաբաթվա համեմատ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ կազմակերպության՝ կորոնավիրուսի տեսակները, որոնք մտահոգություն են առաջացնում, շարունակում են տարածվել: «Բրիտանական» շտամն արդեն հայտնաբերվել է 86 երկրներում, «հարավաֆրիկյան» շտամը՝ 44 երկրում, իսկ «բրազիլական/ճապոնական» շտամը՝ 15-ում:

Ամենից շատ դիտված