Google Chrome բրաուզերն այլևս չի աշխատելու 2005 թվականից հին համակարգիչների և նոութբուքերի վրա, նշվել է Chromium-ի զարգացման թիմի քաղաքական փաստաթղթում:
Այն պարզաբանում է, որ բրաուզերն այլևս չի օգտագործվելու Intel x86 պրոցեսորներով համակարգիչներում, որոնք չունեն Supplemental Streaming SIMD Extensions 3 (SSE3) համակարգերը: Սա վերաբերում է հիմնականում 2005 թվականից շուտ թողարկված հարթակներին: 2005 թվականից հետո թողարկված սարքերի մեծ մասն ունի SSE3 համակարգը:
Օգտագործողները շուտով տեղեկացվելու են բրաուզերների նոր տարբերակների մուտքի դադարեցման մասին:
Աշնանը հաղորդվել էր, որ Google-ին կարող են ստիպել վաճառել Chrome-ը և գովազդային բիզնեսի մի մասը: