Հանրապետության տարածքում փետրվարի 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մասնավորապես՝ փետրվարի 5-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում անձրևի տեսքով։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Փետրվարի 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-9-ը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում փետրվարի 5-ին կեսօրից հետո սպասվում է անձրև, իսկ 6-8-ը կլինի առանց տեղումների եղանակ: Երևանի՝ փետրվարի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներն են. օդի առավելագույն ջերմաստիճան`14.80C (1981 թ.), օդի նվազագույն ջերմաստիճան՝ 24.80C (1974 թ.), օդի միջին օրական ջերմաստիճան`-3.90C: