ՓԵՏՐՎԱՐԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ԱՆՈՄԱԼ ԲԱՐՁՐ ՋԵՐՄԱՅԻՆ ՖՈՆՈՎ
copy image url

ՓԵՏՐՎԱՐԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ԱՆՈՄԱԼ ԲԱՐՁՐ ՋԵՐՄԱՅԻՆ ՖՈՆՈՎ

Ներքին 4 տարի առաջ - 15:45 04-02-2021

Փետրվարի 1-3-ն ընկած ժամանակահատվածում՝ օրական միջին ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում նորմայից բարձր է 4-6 աստիճանով, իսկ Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-12 աստիճանով։

Առաջիկա օրերին հանրապետությունում առկա անոմալ բարձր ջերմային ֆոնը ոչ միայն կպահպանվի, այլ նաև ավելի կբարձրանա։

Սկսած փետրվարի 8-ից` Սահարա անապատի հյուսիսային շրջաններից հանրապետության տարածք կներթափանցի տաք օդի ալիք, ինչի արդյունքում փետրվարի 8-9-ն ընկած ժամանակահատվածում կունենանք ջերմաստիճանի բարձրացում ևս 4-6 աստիճանով։

Նշված օրերին Սյունիքի և Տավուշի հովտային գոտում կանխատեսվում է ռեկորդային բարձր ջերմաստիճաններ՝ մինչև +20․․․+23 աստիճան։

Արարատյան դաշտում և Երևանում այդ օրերին ջերմաստիճանը կհասնի +12․․․+14 աստիճանի, որը նույնպես խիստ բարձր ցուցանիշ է։

Ամենից շատ դիտված