Նշվում է, որ 63-ամյա քաղաքական գործիչը փետրվարի 3-ից համագործակցում է հետաքննության մարմինների հետ:
Նախկին աշխատակիցները բողոքել են Ասսելինոյից՝ նրան մեղադրելով հետապնդումների, բարոյական ճնշման և սեռական բռնության մեջ:
Ավելի վաղ քաղաքական գործիչը հերքել էր իրեն առաջադրված մեղադրանքները՝ դրանք անվանելով սուտ և զրպարտություն: Նրա խոսքերով, մեղադրանքներն առաջադրվել են, որպեսզի թույլ չտան իրեն մասնակցել 2022 թ. Ֆրանսիայի նախագահական ընտրություններին: Ասսելինոն մտադիր է բողոք ներկայացնել զրպարտության համար: