ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ 8 ՆՈՐ ԴԵՊՔ ԱՐՑԱԽՈՒՄ
copy image url

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ 8 ՆՈՐ ԴԵՊՔ ԱՐՑԱԽՈՒՄ

Ներքին 4 տարի առաջ - 13:00 03-02-2021

Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախում փետրվարի 2-ին թեստավորվել է 94 անձ, ինչի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք:

«Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Փետրվարի 3-ի դրությամբ՝ կորոնավիրուսային հիվանդությամբ ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր, իսկ թեթև հիվանդները ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում, ընդհանուր առմամբ, 2021 թ.-ին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2.029 քաղաքացու հետազոտություն, որոնցից 465-ի մոտ արձանագրվել է դրական պատասխան։ Առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացնել հաստատված դեպքի կոնտակտավորներից»,- հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը: